Կարևոր իրադարձություններ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն

07 Ապրիլ, 2021 16:26
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումները դարձյալ ապարդյուն են ավարտվել: Սակայն, ադրբեջանական կողմը, հետկեսօրին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակիցներից է (ՊԲ զինծառայող, կամավորական, կամ պահեստազորային): Նրա ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր 1530 աճյուն, նախնական տվյալներով՝ 27-ը քաղաքացիական անձինք են:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Ջրականի (Ջաբբրայիլ) շրջանում:

Լրահոս

Դիտել ավելին