Կարևոր իրադարձություններ

Արցախում ևս արտահերթ ընտրությունների են պատրաստվում. «Ժամանակ»

02 Ապրիլ, 2021 09:35
Արցախում ևս արտահերթ ընտրությունների են պատրաստվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախում որոշ շրջանակներ համոզված են, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու նաև Արցախում:

Մասնավորապես՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վստահ են, որ եթե հայաստանյան խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը պարտություն կրի, ապա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ինքնաբերաբար հրաժարական կտա, կլուծարվի նաև խորհրդարանը, և տեղի կունենան թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին