Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    612,5
    624,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին

01 Ապրիլ, 2021 18:28
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Լրահոս

Դիտել ավելին