Կարևոր իրադարձություններ

Մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք գերիների վերադարձին, բայց որոշակի ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին․ Նազելի Բաղդասարյան

08 Մարտ, 2021 19:29
Մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք գերիների վերադարձին, բայց որոշակի ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին․ Նազելի Բաղդասարյան

«Որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև թույլ տվեք ասել, որ որոշակի ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին, իսկ այսօր ցավոք սրտի տասնյակներով հայրենակիցներ ունենք, որոնք գտնվում են գերության մեջ»,- այս մասին 1in.am–ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Մենք որոշակի զարգացումներ ունեինք և որոշակի պայմանավորվածություններ կային, հիմա արդեն պոստ ֆակտում կարող եմ այդ մասին խոսել, հարազատներից շատերը տեղյակ էին, որ գործընթաց գնում էր։ Այո, մենք ակնկալիք ունեինք վերադարձի, ես սա չեմ ժխտի,  բայց այդ պահից կանգ էին առել բոլոր տեսակի գործընթացները, և սա էր պատճառը, որ նախորդող շաբաթվա ընթացքում որոշակի զարգացումներ տեղի ունեցան՝ մասնավորապես օրինակ Գյումրիում կապված Խծաբերդի գերիների հետ, այնուհետև նախորդող շաբաթվա ընթացքում հանդիպում եղավ վարչապետի հետ, անգամ այց եղավ Գյումրի, որոնք իրավիճակը փորձեցին ներկայացնել այնպես, ինչպես կա և մեր խնդիրն է այդ ելակետից շարունակել մեր աշխատանքները»,– ասել է Բաղդասարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին