Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    619,5
    631,5

  • RUB

    6,79
    7,03

Կարևոր իրադարձություններ

Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը․ ԱՀ ԱԺ նախագահ

08 Մարտ, 2021 16:54
Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը․ ԱՀ ԱԺ նախագահ

Սիրելի΄ հայ և արցախածին մայրեր, քույրեր, դուստրեր:

Ի սրտե շնորհավորվում եմ Ձեզ կանանց միամսյակի առիթով:

Թեև Մարտի 8-ը Արցախում պետականորեն և պաշտոնապես ընդունված չէ որպես տոն օր, ժամանակի ակունքներից ծնված այս տոնը մեր հասարակության մեջ արմատավորվել է և ավանդաբար հռչակվել կանանց արժևորելու ևս մեկ օր:

Հայ  կինն ու մայրը իր նվիրումով, սիրով ու առաքինի իմաստությամբ միշտ էլ առանձնակի դեր է ունեցել ընտանիքներում և հասարակական կյանքում՝ պահպանելով դարերով ձևավորված ավանդույթները:

Արցախցի կինը, երեք ազատամարտերի ընթացքում էլ ,կանգնած լինելով ամուսնու և որդիների թիկունքում, պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը:

Այսօր գարնանային վերազարթոնքի օրը ուզում եմ վերհառնեք՝ որպես պահապան հրեշտակներ պատերազմի դաշտում կորցրած Ձեր զավակների, կողակիցների, հարազատների համար, քանզի հայրենիքը իր ուժեղ և անկոտրում դուստրերի կարիքն ունի:

Կրկին շնորհավորելով Ձեր միամսյա տոները, մաղթում եմ երջանկություն, ոգու ամրություն, արևշատություն, և շարունակե΄ք Ձեր լույսն ու ջերմությունը սփռել, նվիրել ու նվիրվել:

Լրահոս

Դիտել ավելին