Կարևոր իրադարձություններ

Մարտի 8-ին ընդառաջ ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց

06 Մարտ, 2021 21:25
Մարտի 8-ին ընդառաջ ռուս խաղաղապահները ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց

Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելու ընթացքում ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց կանանց առաջիկա միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին