Կարևոր իրադարձություններ

Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի

06 Մարտ, 2021 17:24
Սկսվել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցումը. այն դարձվում է բավարար երթևեկելի

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ օրերս կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Սինոհիդրո ընկերությունը սկսել է Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկի հատվածի փոսալցման և ճանապարհը բավարար երթևեկելի դարձնելու աշխատանքները։ Դրանք կրելու են շարունակական բնույթ։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:

Ընկերությունն առաջիկա մեկ ամսում կգործարկի ասֆալտ պատրաստող  արտադրամաս, որը ժամում 230 տոննա ասֆալտ է արտադրելու։

 

Սինոհիդրո ընկերությունն իրականացնում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։ Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում, այն կազմում է 27,5 կմ:

Լրահոս

Դիտել ավելին