Կարևոր իրադարձություններ

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

06 Մարտ, 2021 15:18
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 5-ին Կոտայքի բաժին է ներկայացել 29-ամյա Սաշա Հ.-ն, որը 2020 թ. հուլիսի 7-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից: 

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Լրահոս

Դիտել ավելին