Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն․ ԱԻՆ

04 Մարտ, 2021 23:49
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն․ ԱԻՆ

Մարտի 3-ից 4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին