Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արևաշատ գյուղում․ այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

04 Մարտ, 2021 21:56
Հրդեհ Արևաշատ գյուղում․ այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

Մարտի 4-ին, ժամը 16:36-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բարեկամության փողոցի վերջնամասում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։44-ին, մարել՝ 19։38-ին։ Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել մեկ միավոր տեխնիկա։

 

Լրահոս

Դիտել ավելին