Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ․ քննարկվել են հետպատերազմյան շրջանի խնդիրները

02 Մարտ, 2021 20:20
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ․ քննարկվել են հետպատերազմյան շրջանի խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի պատասխանատուների հետ՝ նախարար Լուսինե Ղարախանյանի գլխավորությամբ. հանդիպմանը մասնակցում էին նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Քննարկվել են հետպատերազմյան շրջանի խնդիրները, Հանրապետության առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև ապագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ստեղծված բարդ իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրներն արագ հաղթահարելու համար, ավելի քան երբևէ կենսական նշանակության հարց է միասնական ու ներդաշնակ աշխատանքի միջոցով ապահովել ներքին կայունություն և զարգացման ծրագրերով երկրում դրական միջավայր ձևավորել:

Հանրապետության նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին