Կարևոր իրադարձություններ

Ծաղկահովիտ-Արթիկ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում

01 Մարտ, 2021 23:26
Ծաղկահովիտ-Արթիկ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Մարտի 1-ին, ժամը 21։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Գյումրի ավտոճանապարհին՝ Գեղաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Ն․ Հ․) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

 

Լրահոս

Դիտել ավելին