Կարևոր իրադարձություններ

Ցուցարարները մտել են Կառավարության երրորդ մասնաշենք․ Armtimes.com

01 Մարտ, 2021 13:45
Ցուցարարները մտել են Կառավարության երրորդ մասնաշենք․ Armtimes.com

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները մուտք գործեցին Կառավարության երրորդ մասնաշենք: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։

 

Նրանք նախարարության աշխատակիցներին կոչ արեցին չմասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին:

«Հարգելի նախարարությունների աշխատակիցներ, մենք այսօր եկել ենք ձեզ տեղեկացնելու, հատկապես՝ պետական աթոռները զավթած նախարարներին, որ այսօր, երբ մեր երկիրը շատ կարևոր և դժվար փուլում է գտնվում, նախարարները չզբաղվեն վարչական ռեսուրսը օգտագործելով՝ դավաճան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքը լցնելու հետ կապված: Մենք այսօր չենք եկել շենք գրավելու, մենք այսօր չենք եկել ձեր պես իշխանական աթոռները զավթելու, մենք եկել ենք ձեզ բոլորիդ տեղեկացնելու, որ զբաղվեք ձեր գործով, քանի դեռ զավթված են այս աթոռները»:

Դաշնակցականները չանցան ոստիկանական անցակետից այն կողմ և ակցիան իրականացրին շենքի նախասրահում:

Ակցիան մոտավորապես 10 րոպե տևեց, ինչից հետո ցուցարարները լքեցին շենքը:

Լրահոս

Դիտել ավելին