Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    525,5

  • EUR

    621
    633

  • RUB

    6,81
    7,05

Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարի ուղերձը` նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան

01 Մարտ, 2021 10:29
ԱԻ նախարարի ուղերձը` նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան

Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առիթով ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Հարգելի՛ գործընկերներ,

մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Այսօր մեզ համար այն առանձնահատուկ նշանակություն ունի՝ ելնելով քաղպաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման հրատապությունից:

Կրկին ուզում եմ զգոնության ու պատասխանատվության կոչ անել` կարևորելով բնակչության ուսուցումը, կանխարգելիչ միջոցառումները, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածությունը և նրանց լիարժեք պաշտպանության կազմակերպումը: Իհարկե, ցավոք, քաղպաշտպանությունը մեր երկրի համար միայն խաղաղ պայմանների ընթացքում առկա տարերային ու տեխնածին աղետների հետևանքների վերացումը չէ, մեր գործունեության ճակատը նաև պատերազմի ժամանակ բոլոր սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելն է ՝ պաշտպանելով մարդկանց և մեր երկրի սահմանները: Ես վստահ եմ, որ դուք այն պատվով կկատարեք:

Շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ և մաղթում եմ անվտանգ ու խաղաղ ծառայություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին