Կարևոր իրադարձություններ

Ունե՞ր իրավունք Փաշինյանը` լինելով երկրի գերագույն հրամանատար, անել այսպիսի հայտարարություն. Արման Աբովյան

24 Փետրվար, 2021 21:58
Հեղինակ՝ Արման Աբովյան
Ունե՞ր իրավունք Փաշինյանը` լինելով երկրի գերագույն հրամանատար, անել այսպիսի հայտարարություն. Արման Աբովյան

ՀՀ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն, ինչ կատարվում է Փաշինյանի հայտարարության շուրջ` «Իսկանդերների» պայթելու/ չփայթելու առումով ցույց է տալիս, որ դիլետանտիզմը ուղղակի ծանրագույն հարվածի տակ է դնում մեր հարաբերությունները` մեր ամենամտերիմ և կարևորագույն դաշնակից Ռուսաստանի հետ։

Ունե՞ր իրավունք Փաշինյանը`լինելով (նվազագույնը դե յուրե) երկրի գերագույն հրամանատար, անել այսպիսի հայտարարություն:

Ո´չ։

Իրավունք ունի՞ իր թիմակից, ԱԺ Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ դնել մեր դաշնակցի կողմից` մեզ մատակարարված զենքերը։

Ո´չ։

Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև:

Կարող եմ ասել միայն մի բան, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների քայքայումը ձեռնտու է միայն թուրքերին և առհասարակ մեր թշնամիներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին