Կարևոր իրադարձություններ

Boeing 737 օդանավի թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է. ՔԱԿ

23 Փետրվար, 2021 15:27
Boeing 737 օդանավի թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է. ՔԱԿ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Boeing 737 օդանավի հետ կապված մամուլում շրջանառվող լուրերի վերաբերյալ:

«Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:

Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,- հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

 

Լրահոս

Դիտել ավելին