1866թ․ փետրվարի 24-ին ծնվել է հռչակավոր ռուս ֆիզիկոս Պյոտր Լեբեդևը։
1932թ․ փետրվարի 24-ին ծնվել է ֆրանսիահայ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանը։
1955թ․ փետրվարի 24-ին ծնվել է Apple ընկերության հիմնադիր, ամերիկացի ճարտարագետ, գործարար Սթիվ Ջոբսը։
1966թ․ փետրվարի 24-ին ծնվել է ամերիկացի պրոդյուսեր, ռեժիսոր, «Տիտանիկ» ֆիլմի դերասան Բիլի Զեյնը։
1965թ․ փետրվարի 24-ին ծնվել է ամերիկացի դերասանուհի Քրիստեն Դեյվիսը։
1977թ․ փետրվարի 24-ին ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերը։
1852թ․ փետրվարի 24-ին գրող Նիկոլայ Գոգոլն այրել է իր «Մահացած հոգիներ» պոեմի երկրորդ հատորը։
2013թ․ փետրվարի 24-ին տեղի է ունեցել Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությունը։