Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաջողված միջնորդությունից հետո Արևմուտքը տագնապեց․ Լավրով

20 Փետրվար, 2021 15:31
Ռուսաստանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաջողված միջնորդությունից հետո Արևմուտքը տագնապեց․ Լավրով

Ուկրաինական ռեժիմն Արևմուտքին անհրաժեշտ է Ռուսաստանին անդադար նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության համար նոր առիթներ որոնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости գործակալությունը։

«Ուկրաինական ռեժիմը նրանց միայն մեկ բանի համար է անհրաժեշտ՝ Ռուսաստանին անդադար նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության համար նոր պատճառներ որոնելու համար: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել մեր շուրջն ամեն ինչ՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան, այժմ էլ՝ Անդրկովկասը: Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդության հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաջողված առաքելությունից հետո նրանք հանկարծ տագնապեցին: Այդ ինչպե՞ս, առանց իրենց: Այժմ էլ փորձում են թափանցել տարածաշրջան ու ակտիվություն ցուցաբերել»,- ասել է Լավրովը:

 

Լրահոս

Դիտել ավելին