Կարևոր իրադարձություններ

Նորիլսկի գործարաններից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

20 Փետրվար, 2021 10:37
Նորիլսկի գործարաններից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

Նորիլսկի լեռնահարստացնող գործարանի ջարդման արտադրամասում փլուզում է եղել: Երկու մարդ ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից, չորսին դուրս են բերել փրկարարները, ևս երկու հոգու որոնումները շարունակվում են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ 

Փլատակների տակից դուրս բերվածներից մեկը որոշ ժամանակ անց մահացել է:

Մարզի քննչական կոմիտեն գործ է հարուցել անվտանգության կանոնների խախտման դեպքի առիթով, որն առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ:

Նախնական վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել կոնստրուկցիաների ամրացման աշխատանքների ժամանակ: 

 

Լրահոս

Դիտել ավելին