Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բռնել են մանկապարտեզից ջեռուցման կաթսաներ գողացած անձանց (տեսանյութ)

17 Փետրվար, 2021 22:41
Ոստիկանները բռնել են մանկապարտեզից ջեռուցման կաթսաներ գողացած անձանց (տեսանյութ)

Փետրվարի 16-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ դիմակավորված երկու տղամարդ՝ լապտերները ձեռքին, Արտաշատի մանկապարտեզներից մեկից կաթսաներ են հանում. հավանաբար, գողություն է կատարվում։
Անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաղորդումից րոպեներ անց մանկապարտեզի մոտից կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։ Նրանցից մեկը Սևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան է, մյուսը՝ Երևանի բնակիչ՝ 27 տարեկան։ Երկուսն էլ նախկինում դատապարտվել էին։
Պարզվեց՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մանկապարտեզի կաթսայատան դուռը, ապամոնտաժել ջեռուցման չորս կաթսա, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել, ոստիկանները բռնել էին։
Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են։
Հարուցվել է քրեական գործ։

 

Լրահոս

Դիտել ավելին