Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել,հայտնում է ТАСС-ը:
Նա հանդիպել է երկրի ղեկավար Սերջիո Մատարելայի հետ, ինչից հետո հայտնի է դարձել հրաժարականի մասին:
Երկրի նախագահի մամուլի ծառայությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Մինչ Մատարելայի հետ հանդիպումը Կոնտեն անցկացրել է նախարարների խորհրդի նիստ, որի ժամանակ տեղեկացրել է պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին։