Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525
    529,5

  • EUR

    639
    651

  • RUB

    7,08
    7,3

Կարևոր իրադարձություններ

Ստրասբուրգում բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը․ Տաթևիկ Հայրապետյան

25 Հունվար, 2021 17:15
Հեղինակ՝ Տաթևիկ Հայրապետյան
Ստրասբուրգում բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը: Պատվիրակության մեծ մասը Ստրասբուրգում է, իսկ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը՝ մասնակցում են հեռակա: Բոլոր քննարկումների ժամանակ բարձրացվում է թիվ մեկ հարցը՝ ռազմագերիների և պատանդ պահվող անձանց խնդիրը:

Կան նաև այլ խնդիրներ՝ պատերազմական հանցագործություններ, հայատյաց քաղաքականություն, ահաբեկիչների ներգրավում, որոնց առաջիկա ելույթների ժամանակ կանդրադառնան պատվիրակության անդամները:
Այսօր քաղաքական խմբերի քննարկումների շրջանակներում ևս մեկ անգամ շեշտել եմ ռազմագերիների հարցի հրատապությունը, օրինակ բերելով, որ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալի միջոց կիրառելուց հետո ցուցակում նշված գերիներից մեկը՝ Արսեն Կարախանյանը, սպանվել է: Դա աննախադեպ երևույթ է և ևս մեկ անգամ փաստում է, որ հայ գերիների կյանքը վտանգված է Ադրբեջանում»:

Լրահոս

Դիտել ավելին