Կարևոր իրադարձություններ

Օգնություն ստանալու համար ընդունելությունների կենտրոն է դիմել ավելի քան 2320 արցախցի․ ՌԴ ՊՆ

21 Հունվար, 2021 11:20
Օգնություն ստանալու համար ընդունելությունների կենտրոն է դիմել ավելի քան 2320 արցախցի․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում շարունակում է քաղաքացիների ընդունելությունը՝ անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով: Այս մասին հսյտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Անհետ կորածների որոնումն իրականացվում է ռուսաստանյան խաղաղապահների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են որոնողական խմբերին:

Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել արդեն ավելի քան 2 300 մարդ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին