ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը հունվարի 21-ին՝ ժամը 12:00-13:00-ն, Նոր Կյանք համայնքում, իսկ հունվարի 26-ին՝ 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Փանիկ համայնքում իրականացնելու է բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման միջոցառումներ: Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փորձարկվելու են նշված համայնքների էլեկտրաշչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ»: