Կարևոր իրադարձություններ

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ ԱՀ ԱԻՊԾ-ն հայտարարություն է տարածել

19 Հունվար, 2021 10:26
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել․ ԱՀ ԱԻՊԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ.

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»:

 

Լրահոս

Դիտել ավելին