Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանն՝ իր նախագահ դառնալու խոսակցությունների մասին

17 Հոկտեմբեր, 2015 23:20
Սեյրան Օհանյանն՝ իր նախագահ դառնալու խոսակցությունների մասին

Շաբաթ երեկո Կարմենի հետ հաղորդման շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հենց փողկապը, որպեսզի պատասխանի առանց փողկապի հարցերին, ասել է թե, ավելի անկեղծ լինի ու անկեղծորեն ասաց, որ չի պատրաստվում երբևէ որևէ կուսակցության անդամակցելու: Նախարարը նշեց նաև, պաշտպանության նախարարը կարող է լինել կուսակցական, սակայն ինքը տարիների ընթացքում համոզվել է, որ ավելի լավ է լինել անկուսակցական: Ուղիղ հարցին, թե արդյոք ՀՀԿ կուսակցության անդամ ևս երբեք չի դառնա, Սեյրան Օհանյանը, կարճ և կոնկրետ պատասխանեց, որ երբեք չի դառնա:

Անդրադառնալով վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն հարցին, որ նախագահի ամենահավանական թեկնածուն հենց ինքն է՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքն իր տեղն արդեն ունի, դա շատ կարևոր ու պատասխանատու տեղ է, ապա ավելացրեց, որ պաշտպանության նախարարի պաշտոնը շատ պատվաբեր և լուրջ պաշտոնը, որից նա շատ գոհ է և ավելիին չի ձգտում:

 

Լրահոս

Դիտել ավելին