Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին. կա վիրավոր

17 Հունվար, 2021 23:39
Արմավիրի մարզում 71-ամյա վարորդը 06-ով բախվել է Kia-ին և գլխիվայր շրջվելով, բախվել Mercedes-ին. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում, Մյասնիկյան գյուղի բնակիչ, 71-ամյա Ֆարհադ Կիրակոսյանը, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արագածոտնի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Հովհաննիսյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գլխիվայր շրջվելով, բախվել Խանջյան գյուղի բնակիչ, 23-ամյա Ստեփան Թաթոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: 

Վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին