Կարևոր իրադարձություններ

Սեյրան Սարոյանի վիճակը կրկին վատացել է․ «Հրապարակ»

14 Հունվար, 2021 08:02
Սեյրան Սարոյանի վիճակը կրկին վատացել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջական խնդիրներով մեկուկես ամիս Գերմանիայում բուժվող Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ վերադարձել է։ Գեներալի մոտ տարեվերջին կտրուկ սրվել էին առողջական խնդիրները, երկար տարիների անոթային  հիվանդությունը սպառնում էր անգամ նրա կյանքին։ Վերադարձի առաջին օրը նա իրեն բավականին առույգ է զգացել, մտերիմներին հայտնել է, որ ամբողջությամբ առողջացել է, սակայն 2 օր անց ինքնազգացողությունը վատացել է, եւ նախօրեից գտնվում է Իզմիրլյան կենտրոնում։

Ի դեպ, «Նաիրի» ԲԿ-ի ռեանիմացիայի բաժնում է գտնվում նաեւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ կորոնավիրուսի բարդացած ընթացքով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին