Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը ստիպված է նստել բանակցությունների սեղանի շուրջ. «Հայաստանի Հանրապետություն»

13 Հունվար, 2021 09:17
Ադրբեջանը ստիպված է նստել բանակցությունների սեղանի շուրջ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացված ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ հնչեցվեցին մի շարք կարեւոր հայտարարություններ, որոնք ավելի շղարժազերծեցին արցախյան վերջին պատերազմի էությունը եւ դրան հաջորդած իրողությունները: Արարողակարգով նախատեսված բացման խոսքում Պուտինը շեշտեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել էին տարածաշրջանի բարդ իրավիճակը եւ մեծացրել ահաբեկչության տարածման վտանգը: Փաստորեն, ՌԴ նախագահն ուղիղ տեքստով հաստատեց, որ Արցախում կռվել են Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչներ, եւ դա արեց Ալիեւի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին: ՌԴ նախագահի հնչեցրած մյուս կարեւոր  ուղերձով շեշտվեց, որ խաղաղապահ բոլոր գործողություններում ՌԴ-ն հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին