Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում 540 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

26 Դեկտեմբեր, 2020 11:18
Մեկ օրում 540 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 540 փախստական։ Մարդկանց անվտանգ երթևեկությունը ապահովվել են ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի և ռազմական ոստիկանության աշխատակիցները։ Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 44,6 հազար փախստական»,- գրված է հաղորդագրության մեջ։ 

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է 23 դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը:
 

Լրահոս

Դիտել ավելին