Կարևոր իրադարձություններ

Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

24 Դեկտեմբեր, 2020 21:32
Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի թեկնածությանը, նրա կառավարության կազմին ու կառավարական ծրագրին: Քվեարկությունը հեռարձակել են Վրաստանի հեռուստաընկերությունները: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանի ընտրությունների արդյունքներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օրենսդիր մարմնի 150 մանդատից ստացել է 90-ը: Ընտրությունների արդյունքների հաստատումից հետո Վրաստանի կառավարությունը վայր էր դրել իր լիազորությունները: Վարչապետի թեկնածու Գախարիան խորհրդարանին էր ներկայացրել կառավարության նոր կազմն ու ծրագիրը: Նոր կազմում ընդգրկված են բոլոր նախկին նախարարները՝ բացառությամբ արդարադատության նախարարի:

 

Լրահոս

Դիտել ավելին