Կարևոր իրադարձություններ

«Արայիկը մոռացել է մեզ». Քաշաթաղցիները՝ իրենց խնդիրների մասին. «Ժամանակ»

24 Դեկտեմբեր, 2020 08:58
«Արայիկը մոռացել է մեզ». Քաշաթաղցիները՝ իրենց խնդիրների մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Արցախի Քաշաթաղի շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ կացարանի խնդիր ունեն։ Մեզ հետ զրուցած քաշաթաղցիները հայտնեցին, որ ժամանակավոր Երևանում են բնակվում՝ մեկը բարեկամի տանը, մյուսը՝ հյուրանոցում, երրորդը՝ վարձով։ Բոլորն էլ դժգոհում էին, որ պատշաճ օգնություն չեն ստացել, թոշակ ու բնակարանային վարձի փոխհատուցում չեն ստացել:

Մինչդեռ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղի շրջանի յուրաքանչյուր բնակչի խնդրին անհատապես ծանոթանալու են և հնարավորության դեպքում փորձելու են օգնել։ Բնակչության և տեղահանվածների թիվը նույնն է, բայց մոտ 8 հազար մարդու մասին է խոսքը:

Քաշաթաղցիներից շատերը վրդովված էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից՝ նշելով, որ ընտրություններից առաջ նա վազելով էր գալիս, իսկ այսօր մոռացել է քաշաթաղցիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին