Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

ԼՂ ավելի քան 800 բնակիչներ բժշկական օգնություն են ստացել Ռուսաստանի ՊՆ դաշտային հիվանդանոցում

23 Դեկտեմբեր, 2020 12:37
ԼՂ ավելի քան 800 բնակիչներ բժշկական օգնություն են ստացել Ռուսաստանի ՊՆ դաշտային հիվանդանոցում

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել  բնակչությանն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ:

Անցած մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Գիշի գյուղի 35 բնակչի:

Լեռնային Ղարաբաղում ավելի քան 800 բնակիչներ, որոնցից 100–ը երեխա, որակյալ բժշկական օգնություն են ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում։

Ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Լրահոս

Դիտել ավելին