Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակումներ և ազատումներ՝ Արցախի նախագահի հրամանագրերով

22 Դեկտեմբեր, 2020 19:10
Նոր նշանակումներ և ազատումներ՝ Արցախի նախագահի հրամանագրերով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին: Այս մասնին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար: 

Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 

Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից:

Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի խորհրդականներ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը, Էմիլ Մարտիկի Բաբայանը և Կարեն Արմոյի Ներսիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին