Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 26 նոր դեպք․ ՀՀ ԱՆ

21 Դեկտեմբեր, 2020 11:01
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 26 նոր դեպք․ ՀՀ ԱՆ

Դեկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 567755 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 1009 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և 26 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 654 է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին