Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք։։
Պատասխանելով այն հարցին,թե մոտ ինչքան է կազմում գերիների թիվը Ադրբեջանում, նա պատասխանել է․
«Վախենամ, որ նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները չգիտեն ողջ ճշմարտությունը՝ քանի զինծառայող է գերեվարվել»։