Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԴԾ տնօրենը և Ադրբեջանի նախագահը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության դրույթների կատարումը

18 Դեկտեմբեր, 2020 19:55
ՌԴ ԱԴԾ տնօրենը և Ադրբեջանի նախագահը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության դրույթների կատարումը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС գործակալությունը։

«Քննարկվել է տարածաշրջանի ընթացիկ վիճակը, հակամարտության կարգավորումն ու եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Զրուցակիցները նշել են, որ Ղարաբաղում իրավիճակը մնում է կայուն: Բացի այդ, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցության հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին