Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է ստացել հոր մահվան կապակցությամբ

17 Դեկտեմբեր, 2020 20:08
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է ստացել հոր մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցավակցական հեռագրում նշված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ

Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին:Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ ամենախորին ցավակցությունները Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։

Հոր մահը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը։ Այս դժվարին պահին ուժ և տոկունություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ցավակցական հեռագրում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենախորին ցավակցություններս Վովա Նիկոլի Փաշինյանի մահվան կապակցությամբ:Վստահ եմ, որ Ձեր հոր վառ հիշատակը մշտապես կմնա հարազատների և հայրենակիցների սրտերում՝ որպես իմաստուն և տաղանդավոր ուսուցչի, աշխատասեր մարդու, հայրենասերի, ով իր կյանքը նվիրել է արժանապատիվ երիտասարդ սերնդի դաստիարակությանը:Կիսելով անդառնալի կորստի ցավը՝ ցանկանում եմ Ձեզ և Ձեր հարազատներին տոկունություն և ոգու ամրություն այս դժվարին պահին»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ցավակցական հեռագրում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունները Ձեր հոր անժամանակ մահվան կապակցությամբ։ Ամենամտերիմ և հարազատ մարդու հեռանալն անդառնալի կորուստ և անանցանելի վիշտ է։Համոզված ենք, որ այդ հիանալի մարդու պայծառ հիշատակը հավերժ կպահպանվի բոլոր նրանց մոտ, ովքեր նրան ճանաչում էին։Անկեղծորեն ցավակցում և ցավում ենք»։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ցավակցական հեռագրում նշված է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Հայաստանում Եվրամիության պատվիրակության անունից մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին: Այս դժվարին ժամանակներում, Ձեր հոր մահը ծանր կորուստ է Ձեր ընտանիքի համար: Մաղթում ենք Ձեզ տոկունություն՝ այս վշտին դիմանալու համար:Թող նրա հանգուցյալ հոգին հանգչի խաղաղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին