Կարևոր իրադարձություններ

Արցախի քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կմեկնարկի դեկտեմբերի 18-ից․ հայտարարություն

17 Դեկտեմբեր, 2020 19:52
Արցախի քաղաքացիների կենսաթոշակների վճարումը կմեկնարկի դեկտեմբերի 18-ից․ հայտարարություն

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ

2020թ. դեկտեմբերի 18-ից կիրականացվեն դեկտեմբեր ամսվա կանխիկ և անկանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակների վճարումը:

Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ կանխիկ եղանակով ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղեր, այդ թվում՝ Մարտունի, Ասկերան և Մարտակերտ քաղաքներում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին