Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Միանշանակ կարող եմ վստահեցնել. աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ, հաշվետվողական․ Լոռու նորանշանակ մարզպետ

17 Դեկտեմբեր, 2020 18:35
Հեղինակ՝ Արամ Խաչատրյան
Միանշանակ կարող եմ վստահեցնել. աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ, հաշվետվողական․ Լոռու նորանշանակ մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախ և առաջ՝ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Կառավարությանը՝ Լոռու մարզպետի անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար:

Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելն ինձ համար մեծ պատիվ է, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն:

Ինչ խոսք, մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ և պատասխանատու ժամանակաշրջան է, և սա մեզ բռունցքվելու, միակամ լինելու, մեկ միասնական նպատակի համար պայքարելու առիթ է և հնարավորություն: Իսկ նպատակը մեկն է՝ մեր մարզի ու երկրի բարօրությունը:

Խոսքս ուզում եմ ուղղել մարզի ողջ բնակչությանը՝ համայնքների ղեկավարներին, մտավորականներին, գիտության ու մշակույթի գործիչներին, գործարարներին, բուժաշխատողներին, հասարակական գործիչներին, ինժեներներին ու գյուղատնտեսներին՝ բոլոր-բոլորին. այսօր ես՝ որպես մարզի ղեկավար, ունեմ բոլորի՛դ աջակցության կարիքը: Պատրաստ եմ ձեզ հետ համագործակցային ջերմ մթնոլորտում և կառուցողական դաշտում քննարկելու այն առաջարկությունները, դիտարկելու առկա հնարավորությունները, որոնք ուղղված կլինեն մարզի բարեկեցության ապահովմանը: Կարծում եմ՝ շատ շուտով ձեզ հետ միասին ոլորտ առ ոլորտ հնարավորություն կունենանք քննարկելու մեր մարզի զարգացման առաջնահերթությունները, առկա խնդիրների հաղթահարման արդյունավետ ուղղությունները:

Միանշանակ կարող եմ վստահեցնել. աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ, հաշվետվողական: Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը:

Սիրելի՛ լոռեցիներ, մի հարցում կարող եք վստահ լինել. միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը:

Եվ ուրեմն՝ ի գործ»:

Լրահոս

Դիտել ավելին