Կարևոր իրադարձություններ

Էջմիածնում այրվել է ավտոմեքենա

16 Դեկտեմբեր, 2020 23:59
Էջմիածնում այրվել է ավտոմեքենա

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21:15-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Իսակովի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։38-ին, մարել՝ 21։59-ին։ Այրվել են ավտմեքենան, հարակից տան չորս պատուհանները և երկու օդորակիչ:

 

Լրահոս

Դիտել ավելին