Կարևոր իրադարձություններ

Անանուն էջերով և անունավոր լրատվականներով սուտ «բացահայտումների» նպատակն ինձ վարկաբեկելն է․ Երևանի փոխքաղաքապետի թեկնածու

16 Դեկտեմբեր, 2020 21:22
Հեղինակ՝ Գայանե Մելքոմ Մելքոմյան
Անանուն էջերով և անունավոր լրատվականներով սուտ «բացահայտումների» նպատակն ինձ վարկաբեկելն է․ Երևանի փոխքաղաքապետի թեկնածու

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։ Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ։ Ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման։

ՀԳ Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով և անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»։

 

Լրահոս

Դիտել ավելին