Կարևոր իրադարձություններ

Լարված իրավիճակ ՊՆ-ի դիմաց. անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ դարպասներից ներս են մտել

16 Դեկտեմբեր, 2020 12:33
Լարված իրավիճակ ՊՆ-ի դիմաց. անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ դարպասներից ներս են մտել

Այսօր վաղ առավոտից ՀՀ Պաշտպանության նախարարության դիմաց հավաքվել են անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները։

Հարազատները պահանջում են անհապաղ զբաղվել իրենց որդիներին գտնելու հարցով։ Ծնողների մի մասին հաջողվել է դարպասներից ներս անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են և ցանկանում են ճեղքել շենք տանող գլխավոր մուտքը։

Նրանք ցանկանում են հանդիպել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ծնողները երեկ համացանցում տարածված տեսանյութերից տեղեկացել են, որ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ:

 

Լրահոս

Դիտել ավելին