Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո

15 Դեկտեմբեր, 2020 19:38
Ադրբեջանից Հայաստան տեղափոխված գերիները գտնվում են բժիշկների հսկողության ներքո

Ադրբեջանից դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

«Գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, և այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ ստանալով բժշկական եւ բարոյահոգեբանական անհրաժեշտ աջակցություն»,- հայտնել են գրասենյակից:

 

Լրահոս

Դիտել ավելին