Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը դատի կտա Գառնիկ Իսագուլյանին

15 Դեկտեմբեր, 2020 18:20
Սամվել Բաբայանը դատի կտա Գառնիկ Իսագուլյանին

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դատի կտա «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է Բաբայանի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանը։

Ղլեչյանի խոսքով՝ նախորդ 1 շաբաթվա ընթացքում Իսագուլյանը մի շարք հայտարարություններ է արել Բաբայանի հասցեին, որոնք ամբողջությամբ սուտ են։

«Նա խոսել է 6 առանձին դրվագներով անձանց սպանությունների մասին։ Ասել է, թե Ջալալ Հարությունյանի հետ կապված թուրքական ԱԹՍ-ներն է ուղղորդվել։ Իրեն պատկանող «Լայվնյուզում» է խոսել այս մասին»,- նշել է Ղլեչյանը՝ հավելելով, որ այս ամենը կապել է Բաբայանի անվան հետ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին