Կարևոր իրադարձություններ

Ընտրել տնտեսական միասնականության ճանապարհը. «Հայաստանի Հանրապետություն»

15 Դեկտեմբեր, 2020 09:10
Ընտրել տնտեսական միասնականության ճանապարհը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Հայաստանն ապրելու համար պետք է շնչի, իսկ Հայաստանի օդն Արցախն է։ Հիմա Հայաստանը զրկվել է այդ օդի մի մեծ չափաբաժնից՝  կանգնելով քաղաքական, անվտանգային, տնտեսական, ռազմավարական շատ լուրջ խնդիրների առջեւ։ «ՀՀ»-ն այժմ չի քննարկի սոցիալական սպասվելիք ծանր խնդիրները, դրամի՝ օր օրի անկումը, արտաքին պարտքի սպասարկման հետ կապված հնարավոր խնդիրները, արդեն երկրի՝ տնտեսական ճգնաժամի մեջ լինելու գործոնը եւ այլն, քանզի այս ամենի մասին խոսել ենք։ Հիմա մենք կփորձենք անդրադառնալ մեկ այլ հարցի, ընդհանրապես՝ ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ, ո՞րն է այդ խոչընդոտի խորքային պատճառը (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո զուտ տեսանելի խնդիրների հետեւանքները հասկանալի են շատերին)։

Քաղաքական, տնտեսական, մշակույթի ոլորտի այրերը ունեն երկիրը զարգացնելու ամենատարբեր տեսակետներ՝ զուտ զգացականից սկսած մինչեւ զուտ իրատեսական՝ կիրառականի իմաստով։ Տնտեսագետները երկիրը ոտքի հանելու տարբեր առաջարկներ են անում՝ ինքնավերլուծությունից մինչեւ կուռ տնտեսակարգի ստեղծում: Բայց ինքնավերլուծությունը ամեն մեկին հասու չէ։ Նախ՝ որովհետեւ ինքնավերլուծության հատկությունը ամեն մեկին տրված չէ։ Իսկ ժողովրդական լայն զանգվածների ինքնավերլուծության վրա հույս դնելու ժամանակն այսօր չունենք։ «Դարձի» բերելու ճանապարհ կա՞…

Իհարկե, եւ տնտեսագետները դրա տարբերակներն էլ են առաջարկում…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին