Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 11-14-ը Ռուսաստանի ԱԻՆ-ը Արցախ կուղարկի 1200 տոննա հումանիտար օգնություն

12 Դեկտեմբեր, 2020 19:50
Դեկտեմբերի 11-14-ը Ռուսաստանի ԱԻՆ-ը Արցախ կուղարկի 1200 տոննա հումանիտար օգնություն

Դեկտեմբերի 11-ից 14-ը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Լեռնային Ղարաբաղ կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն: Տեղափոխումը կիրականացվի ՌԴ 8 քաղաքներից: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻ նախարարության տարածած հաղորդագրությունից։

Դեկտեմբերի 11-ին Տիխորեցկից ու Ուլյանովսկից Արցախ կուղևորվի 4 վագոն, դեկտեմբերի 12-ին տեղափոխումը կիրականացվի Մոսկվայից, Իվանովոյից ու Ուֆայից:

Բեռներում  շինանյութեր են, էլեկտրակայաններ, հրշեջ մեքենաների համար նախատեսված տարաներ և կենցաղային պարագաներ՝ ընդհանուր առմամբ 1200 տոննա:

«Հումանիտար օգնության առաջին չափաբաժինը տեղ կհասնի ՌԴ ԱԻՆ ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտով, որպեսզի հնարավոր լինի մինչև սառնամանիքները վերականգնել ավերված տները»,- հայտնում  է  ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հումանիտար օգնության տեղափոխումն իրականացվում է ՌԴ նախագահի հանձնարարականով:

 

Լրահոս

Դիտել ավելին