Կարևոր իրադարձություններ

«Ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը». Լավրովը պարզաբանել է` ինչու ԼՂ վերաբերյալ Իրանի առաջարկած ծրագրին ուշադրություն չի դարձվել

12 Դեկտեմբեր, 2020 13:29
«Ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը». Լավրովը պարզաբանել է` ինչու ԼՂ վերաբերյալ Իրանի առաջարկած ծրագրին ուշադրություն չի դարձվել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափի իրավունքը պատկանում է միայն Հայաստանին ու Ադրբեջանին և այդ իսկ պատճառով Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Արդեն մտածել այդ մասին պետք չէ, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը»

Նա ընդգծել է, որ հիմա կարևորագույն խնդիրներից  է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան:

 

Լրահոս

Դիտել ավելին