Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.29 դրամով․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

10 Դեկտեմբեր, 2020 18:57
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.29 դրամով․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 518.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 3.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։     

Եվրոյի փոխարժեքն աճել է 2.95 դրամով և կազմել 627.92 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 7.06 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.06 դրամով և կազմել 690.95 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 242.71 դրամով և կազմել 30718.26 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.92 դրամով և կազմել 401.71 դրամ: Պլատինի գինն աճել է 91.63 դրամով և կազմել 17062.45 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին