Կարևոր իրադարձություններ

Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են սահմանների անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան

10 Դեկտեմբեր, 2020 14:31
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
 Եթե այս  իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են  սահմանների անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել. 

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ,
ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ,
երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։
Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին